ՍԻՐԵԼԻ ԲԱՐԵԿԱՄ

Posted by: | Posted on: Սեպտեմբերի 7, 2017

ԴՊՐՈՑՆ ԱՅՆ ԱՐՎԵՍՏԱՆՈՑՆ Է, ՈՐՏԵՂ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ԱՃՈՂ ՍԵՐՆԴԻ ՄԻՏՔԸ…

    Ուրախ եմ Ձեզ ողջունելու  ՀՀ Կոտայքի   մարզի   <<Հրազդանի թիվ 7  միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի կայքում:

Դպրոցի գործունեության թափանցիկությունն ու հասանելիությունը կարևոր են դպրոց-հասարակություն փոխադարձ կապի ամրապնդման համար: http://hrazdan7.schoolsite.am/  կայքի  միջոցով կարող եք  ծանոթանալ դպրոցի գործունեությանը: Կայքը բոլոր այցելուներին հնարավորություն է ընձեռում առավել ընդգրկուն տեղեկություններ ստանալ դպրոցի պատմությունից, առօրյայից: Կարևորելով դպրոցի արդյունավետ կառավարման գործում մեր համաքաղաքացիների մասնակցությունը`  ցանկանում եմ, որպեսզի կայքը յուրօրինակ հարթակ հանդիսանա դպրոց-հասարակություն երկխոսության համար և այդ երկխոսության արդյունքում մեր սիրելի դպրոցը դառնա հանրապետության առաջատար, լավագույն արդյունքներ  ունեցող դպրոցներից մեկը:

Վստա՛հ եմ, որ ամենօրյա հոգատարությամբ, սրտացավ աշխատանքով ու անմնացորդ նվիրումով, մենք օր առաջ, բոլորս միասին, կունենանք այն դպրոցը, որի մասին երազում ենք:

                               Տնօրեն՝            Հասմիկ  Ասատրյան